Զելենսկին զրուցել է Իլոն Մասքի հետ


Զելենսկին զրուցել է Իլոն Մասքի հետ
Մարտ 6 12:48 2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրուցել է Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասքի հետ, այս մասին նա հայտնել է թվիթերյան իր էջում: Զելենսկին գրել է, որ առաջիկա օրերին Ուկրաինան կստանա Starlink համակարգերի ևս մեկ խմբաքանակ: «Շնորհակալ եմ Մասքին՝ խոսքով ու գործով Ուկրաինային աջակցելու համար: Հաջորդ շաբաթ մենք կստանանք Starlink համակարգերի ևս մեկ խմբաքանակ ավերված քաղաքների համար»,- նշել է նա: