ԱՄՆ պետդեպարտամենտը, Պենտագոնը և այլ գերատեսչություններ նախապատրաստում են գործողությունների ծրագիր, եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ու նրա կառավարությունը ստիպված լինեն լքել երկիրը, այս մասին գրում է The Washington Post-ը:
«Մենք պատրաստում ենք ծրագրեր՝ յուրաքանչյուր հնարավոր զարգացման համար»,- թերթին ասել է ԱՄՆ վարչակազմի անանուն աղբյուրը:
Միևնույն ժամանակ, նա չի բացառել այն սցենարը, ըստ որի՝ Զելենսկին Լեհաստանում «վտարանդի կառավարություն» կստեղծի. Ուկրաինայի պետական ապարատը կտեղափոխվի Լեհաստան, որտեղից Զելենսկին կշարունակի ղեկավարումը:










