ԶԼՄ․ Քսենիա Սոբչակին նկատել են Իսրայելի օդանավակայանում


ԶԼՄ․ Քսենիա Սոբչակին նկատել են Իսրայելի օդանավակայանում
Մարտ 6 10:40 2022

Լուրերն այն մասին, որ լրագրողը լքել է Ռուսաստանը, հայտնվել են դեռ մի քանի օր առաջ։ Սակայն Քսենիան հերքել է այդ լուրերը՝ հայտարարելով, որ ընդամենը որդու հետ մեկնել է Թուրքիա։

 «Այժմ երեխան արձակուրդում է դպրոցում, եւ մենք մեկնում ենք հանգստի, որը վաղուց նախատեսված է (խոստումները, նույնիսկ երեխային, անհրաժեշտ է կատարել): Ես հետեւում եմ իմ խորհրդին՝ խուճապի չմատնվել։

img_3718-640x858.jpg (93 KB)

Ես ռուս եմ, ես Ռուսաստանի քաղաքացի եմ, ես ոչ մի տեղ չեմ արտագաղթում, ես չունեմ այլ քաղաքացիություն, զբոսանավ», — ավելի վաղ բացատրել էր Սոբչակն իր Telegram-ալիքում:

Սակայն այսօր սոցցանցերում հայտնվել է լուսանկար, որտեղ պատահական ուղեւորները Քսենիային ֆիքսել են Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանում՝ ուղեբեռին սպասելիս։ Առայժմ Սոբչակը չի մեկնաբանել այդ լուսանկարը, բայց այն արդեն հասցրել է տարածվել ռուսական համացանցում, մասնավորապես Telegram-յան ալիքներում: