Visa և Mastercard միջազգային վճարային համակարգերը հայտարարել են Ռուսաստանում աշխատանքները դադարեցնելու մասին, փոխանցում է ТАСС-ը:
Visa-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ներկայում աշխատանքներ են տարվում ՌԴ-ում բոլոր գործարքները դադարեցնելու ուղղությամբ։
Mastercard-ի մամուլի ծառայությունում էլ նշել են, որ որոշում է կայացվել դադարեցնել ցանցի գործունեությունը:










