«Քայլում ես, որ ես հոգնեմ». Նազենի Հովհաննիսյանի հմայիչ կերպարը


«Քայլում ես, որ ես հոգնեմ». Նազենի Հովհաննիսյանի հմայիչ կերպարը
Մարտ 5 23:47 2022

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել` ներկայանալով հմայիչ կերպարում:

 

Հրապարակմանը Նազենին մակագրել է բանաստեղծությամբ.

 

 

«....Չէ, ի՞նչ կարոտ,

պարզապես դու չես հերիքում,

անընդհատ չես հերիքում,

էլ երբեք չես հերիքում,

էլ երբեք չես հերիքում

իբրև ներկայություն

և մոտեցող ձեռք:

 

Չէ, ի՞նչ սեր,

պարզապես դու փակում ես աչքերդ,

որ ես երազ տեսնեմ,

քայլում ես, որ ես հոգնեմ.

ծնվում ես, որ շարունակվեմ.

հիվանդանում ես, որ ինձ համար բժիշկ կանչեն,

ասում ես` գարուն է,

որ ճերմակ ծաղկաբուրմունք հնչի իմ աչքերում,

ժպտում ես, որովհետև ինձ սազում է,

ծիծաղում ես, որ մարդիկ իմ մասին ասեն` ուրախ մարդ է,

 

հագնվում ես, որ ես չմրսեմ,

արձակում ես կոճակներդ,

որովհետև ես եմ շոգում…

…Ապրիր,
թե չէ մարդիկ դժվարությամբ կտանեն
իմ աճյունը ծառերի միջով:
Արարատ Մկրտումյան»: