Ստամբուլում գնաճը հասել է ռեկորդային մակարդակի


Ստամբուլում գնաճը հասել է ռեկորդային մակարդակի
Մարտ 5 23:22 2022

Ստամբուլում տարեկան գնաճը հասել է ռեկորդային մակարդակի։ Թուրքիայի առևտրային պալատի տվյալների համաձայն՝ փետրվար ամսին քաղաքում մանրածախ վաճառքի գներն աճել են 4․44, իսկ մեծածախինը՝ 3․38 տոկոսով։

 

 

Տարեկան մանրածախ վաճառքի գների աճն այդպիսով կազմել է 55․32, իսկ մեծածախինը՝ 58․39 տոկոս, ինչը ռեկորդային է համարվում վերջին 20 տարվա գնաճի պատմության մեջ։