Էրիկ Կարապետյանին ու Սվետլանա Իշխանյանին «բռնացրել են» Դուբայում. զույգը կրկին միասի՞ն է (տեսանյութ)


Էրիկ Կարապետյանին ու Սվետլանա Իշխանյանին «բռնացրել են» Դուբայում. զույգը կրկին միասի՞ն է (տեսանյութ)
Մարտ 5 23:10 2022

Երգիչ Էրիկ Կարապետյանն ու նրա նախկին սիրելին՝ Սվետլանա Իշխանյանը, կարծես թե, կրկին միասին են: Նրանք ինստագրամյան իրենց էջերում լուսանկարներ են հրապարակել՝ ցույց տալով իրենց հանգիստը:

Երկուսն էլ հանգստանում են Դուբայում, ավելին՝ լուսանկարներն արված են նույն վայրում:
Հավելենք նաև, որ զույգի՝ կրկին միասին լինելու լուրերը թեժացան երգչուհի Սոնա Ռուբենյանի հարսանիքից հետո:

Չնայած նրան, որ նրանք ամեն կերպ փորձում էին այնպես անել, որ համատեղ հոլովակներ չհրապարակվեն, բայց ինստագրամումպարային հոլովակ հայտնվեց, որտեղ նրանք միասին պարում էին:

Հիշենցնենք, որ տևական ժամանակ առաջ նրանց հարաբերությունները բավական լուրջ էին թվում, սակայն մի օր երկուսն էլ հեռացրին համատեղ լուսանկարներն ու շատ չանցած Սվետլանան ամուսնացավ։

Սակայն դրանից որոշ ժամանակ անց Սվետլանան հեռացրեց ամուսնու հետ բոլոր լուսանկարները՝ դրանով բացահայտելով, որ ամուսնալուծվել է:

Այդ ընթացքում Էրիկի կյանքում ևս փոփոխություն եղավ: Նա ընտրյալի հտ լուսանկար էր հրապարակել:

Շատերը նշում էին որ Էրիկի նոր ընկերուհին բավական նման է Սվետլանային: