Ուկրաինայի պատվիրակության անդամը նշել է Ռուսաստանի հետ բանակցությունների երրորդ փուլի ամսաթիվը


Ուկրաինայի պատվիրակության անդամը նշել է Ռուսաստանի հետ բանակցությունների երրորդ փուլի ամսաթիվը
Մարտ 5 22:00 2022

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երրորդ փուլը կանցկացվի երկուշաբթի՝ մարտի 7-ին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ուկրաինական պատվիրակության անդամ, Գերագույն ռադայում իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիայի հայտարարությանը։

«Բանակցությունների երրորդ փուլը տեղի կունենա երկուշաբթի օրը»,- ասել է Արախամիան։

Ավելի վաղ «Ուկրաինսկա պրավդա» թերթը գրել էր, որ բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ մարտի 7-ին: