«Որպես ագրեսոր երկիր, Հայաստանը պետք է փոխհատուցում վճարի՝ պատժվելով միջազգային մակարդակով»,- շաբաթ օրը նման հայտարարությամբ է հանդես եկել արհեստածին պետության՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով ՄԱԿ-ի բնակավայրերի ծրագրի գործադիր տնօրեն Մայմունա Մոհդ Շարիֆին։
Նա նաեւ նշել է, թե աշխարհը պետք է իմանա «հայկական բարբարոսության մասին»։
«Մենք պատերազմի ընթացքում այնպես ենք պատժել, որ նրանք դա երբեք չեն մոռանա, բայց ագրեսորը պետք է պատժվի նաև միջազգային մակարդակով։ Իհարկե, այստեղ նաև փոխհատուցման խնդիր կա՝ մենք փոխհատուցում ենք պահանջում, ինչի համար արդեն ներգրավել ենք միջազգային կառույցների և իրավաբանների ուշադրությունը, որոնք կօգնեն մեզ բարձրացնել այդ հարցը միջազգային ասպարեզում։ Կարծում եմ, որ հաջորդ տարվա ծրագրի համար մենք պետք է մեր համագործակցությունը հարմարեցնենք այս կարևոր իրողությանը»,- ասել է մարդկության դեմ ուղղված բազմաթիվ հանցագործություններ իրականացրած Ալիևը:










