|
Ավիացիոն ոլորտում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վնասում են դրանք կիրառողներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական ավիաընկերությունների թռիչքային անձնակազմի կանանց հետ հանդիպմանը։ «Դա միայն մեզնից կախված չէ, դա կախված է նրանցից, ովքեր դա անում են, անում են ի վնաս իրենց, և կարծում եմ, որ նրանց էլ դա դուր չի գալիս, նրանք դա անում են իրենց իշխանությունների քաղաքական ճնշման ներքո, », - ասել է նախագահը` պատասխանելով «Աերոֆլոտ»-ի բորտուղեկցորդուհու հարցին: Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը կավելացնի ներքին ավիափոխադրումները, բայց իր ինքնաթիռները կշարունակեն թռիչքներն արտերկիր, որտեղ հնարավոր է: |
«Ավիացիայի ոլորտում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վնասում են դրանք կիրառողներին»․ Պուտին










