Ուկրաինայի անվտանգության ծառայություն կողմից ձերբակալության ժամանակ սպանվել է ուկրաինական կողմի բանակցողներից մեկը՝ Դենիս Կիրեևը


Ուկրաինայի անվտանգության ծառայություն կողմից ձերբակալության ժամանակ սպանվել է ուկրաինական կողմի բանակցողներից մեկը՝ Դենիս Կիրեևը
Մարտ 5 19:52 2022

Ուկրաինական պարբերականները, հղում անելով իրենց աղբյուրներին, հայտնում են, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները, ձերբակալության փորձի ժամանակ, սպանել են Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլի ժամանակ ուկրաինական պատվիրակության մասնակիցներից մեկին՝ Դենիս Կիրեևին։ Այս մասին հայտնում է GAZETA.ru-ն։

Կիրեևի սպանության մասին հայտնել է նաև Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին։ Նրանց պնդմամբ՝ Կիրեևին կասկածում էին պետական դավաճանության մեջ։ Կասկածներն առաջացել են, մասնավորապես, նրա հեռախոսազանգերի գաղտնալսումից հետո։