Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը կարող է կայանալ առաջիկա մեկ-երկու օրերին. Պոդոլյակ


Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը կարող է կայանալ առաջիկա մեկ-երկու օրերին. Պոդոլյակ
Մարտ 5 19:30 2022

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Միխայիլ Պոդոլյակը տեղեկացրել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը կարող է կայանալ առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում:

Պոդոլյակը հայտնել է, որ ուկրաինական պատվիրակության կազմում փոփոխություններ չկան, լինելու է նույն կազմը: Նա նաև նշել է, որ ի թիվս այլ հարցերի, գնահատում են նաև, թե ինչպես են գործում հումանիտար միջանցնքները, որպեսզի բանակցային գործընթացում, հարկ եղած դեպքում, ճշգրտումներ իրականացվեն: