Լավրովը հայտարարել է բացառապես Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքներին հարվածելու մասին


Լավրովը հայտարարել է բացառապես Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքներին հարվածելու մասին
Մարտ 5 17:00 2022

Ռուսաստանի զինված ուժերը հարվածներ են հասցնում բացառապես Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքներին, որոնք կարող են սպառնալիք լինել ՌԴ անվտանգությանը: Այս մասին մամուլի ասուլիսին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք հատուկ ռազմական գործողության առաջին օրերից ընդգծում էինք, որ մեր զինված ուժերը կետային հարվածներ են հասցնում բացառապես Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների օբյեկտներին, որոնք կարող են սպառնալ Ռուսաստանի Դաշնությանը՝ կապված այն հակառուսական, ագրեսիվ ու ռազմատենչ կուրսի հետ, որը նախորդող ժամանակահատվածում վարում էր Կիևի իշխանությունը»,- հայտարարել է Լավրովը: