Մարիուպոլից կասեցվել է խաղաղ բնակչության տարհանումը։
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ ՌԴ ՊՆ-ն այսօր լռության ռեժիմ էր հայտարարել՝ Մոսկվայի ժամանակով ժամը 10-ից՝ հումանիտար միջանցքով տեղի խաղաղ բնակչության տարհանման համար։
Սակայն գործընթացը կասեցվել է. ուկրաինական կողմը հայտարարել է, թե ռուսները խախտել են պայմանավորվածությունը, իսկ ռուսական կողմը պնդում է, որ միջանցքը ստեղծվել էր, սակայն Մարիուպոլի ղեկավարությունը թույլ չի տվել, որ բնակիչները լքեն քաղաքը, իսկ Խերսոնի քաղաքային իշխանությունն էլ հրաժարվել է ընդունել ՌԴ-ի հումանիտար օգնությունը










