Հայաստանի հարցով Թուրքիայի հատուկ բանագնացը մեկնել է Բաքու


Հայաստանի հարցով Թուրքիայի հատուկ բանագնացը մեկնել է Բաքու
Մարտ 5 14:47 2022

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչն Ադրբեջանում է։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Ադրբեջանում է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Սերդար Քըլըչն ընդգրկված է արտգործնախարարի գլխավորած պատվիրակության կազմում։