PayPal-ը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում


PayPal-ը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում
Մարտ 5 14:00 2022

PayPal վճարային համակարգը հայտարարել է Ռուսաստանի տարածքում աշխատանքի դադարեցման մասին՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին. մարտի 5-ին հայտարարել է PayPal-ի տնօրեն Դեն Շուլմանը։

«Ներկայիս պայմաններում մենք դադարեցնում ենք PayPal-ը Ռուսաստանում»,- ասել է նա:

Շուլմանը նշել է, որ ընկերությունն աջակցում է միջազգային հանրությանը` դատապարտելով Ռուսաստանի ռազմական հատուկ գործողությունը։

Շուլմանը նշել է, որ PayPal-ը թույլ կտա միջոցները դուրս բերել «որոշակի ժամանակահատվածում», որպեսզի երաշխավորի, որ հաշիվներում մնացած բոլոր գումարները «կբաշխվեն օրենքների և կանոնակարգերի համաձայն»: