|
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը համոզված է, որ Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանի հետ պատերազմում։ Այս մասին նա ասել է BBC-ին տված հարցազրույցում։ Նա չի կարողացել նշել, թե որքան կտևի հակամարտությունը, սակայն պնդել է, որ Ուկրաինայի պարտությունն անխուսափելի չէ։ «Եթե Մոսկվայի մտադրությունն է փորձել ինչ-որ կերպ տապալել կառավարությունը և հաստատել սեփական խամաճիկային ռեժիմը, ապա 45 միլիոն ուկրաինացիներ այս կամ այն կերպ մերժելու են դա», – ասել է նա: Բլինքենի խոսքով՝ պատերազմը չի ընթանում այնպես, ինչպես ծրագրել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Պետքարտուղարը կրկնել է, որ ԱՄՆ-ը և մյուս դաշնակիցները մտահոգված են հակամարտության սրման վտանգով։ «Ավելի վատ, քան Ուկրաինայով սահմանափակվող պատերազմը, կարող է լինել միայն պատերազմ, որն էլ ավելի կսրվի և դուրս կգա նրա սահմաններից»,- ասել է նա: |
Կիսվի՛ր այս նյութով՝










