Ռուսաստանում արգելափակվեց նաև #Twitter-ը


Ռուսաստանում արգելափակվեց նաև #Twitter-ը
Մարտ 5 12:18 2022

Ռուսաստանի տարածքում Twitter սոցիալական ցանցն արգելափակված է, հայտնում է Ռոսկոմնադզորը։

Էջերի և կայքերի արգելափակումը ստուգելու RKN ունիվերսալ ծառայության համաձայն, Ռուսաստանի Դաշնությունում սահմանափակվել է մուտքը twitter.com ռեսուրս՝ Գլխավոր դատախազության՝ փետրվարի 24-ի պահանջի հիման վրա։

Ավելի վաղ ուրբաթ օրը Ռոսկոմնադզորը հայտնել էր Ռուսաստանի Դաշնությունում Facebook սոցիալական ցանցի ամբողջական արգելափակման մասին։

Zham.am