|
Ուկրաինայի Զինված ուժերը և Անվտանգության և պաշտպանության ուժերի ստորաբաժանումները շարունակում են մարտերը ռուսական զորքերից քաղաքները ազատագրելու համար, ասվում է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարության մեջ. գրում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»։ Նշվում է, որ «... ոչ միայն ուկրաինացի պաշտպանների զինված ստորաբաժանումները, այլև սովորական անզեն մարդիկ ակտիվ մարտական գործողություններով թշնամուն վնաս են հասցնում...»։ Միևնույն ժամանակ, ռուսական զորքերը «շարունակում են գնդակոծել խաղաղ բնակչությանը՝ հրթիռակոծելով և ռմբակոծելով կարևոր ենթակառուցվածքային օբյեկտները և բնակելի շենքերը, հիվանդանոցները, մանկապարտեզները»։ «Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են որոշակի գծեր պահել բոլոր ուղղություններով, իսկ որոշ ուղղություններով հակահարձակման են ենթարկում և պարտադրում հակառակորդին նահանջել կորուստներով, խաթարել թիկունքի հաղորդակցությունը և ջախջախիչ հարվածներ հասցնել»,- ամփոփել է Գլխավոր շտաբը։ |










