8 խորհուրդ, թե ինչպես հասնել նպատակներին ու երազանքներին


8 խորհուրդ, թե ինչպես հասնել նպատակներին ու երազանքներին
Մարտ 5 01:28 2022

Տարվա վերջում բոլորը ցանկանում են նոր տարին սկսել փոփոխություններով և ունենալ հաջողություններ: Փոփոխություններ են ցանկանում անել թե՛ անձնականում և թե՛ շրջապատում: Երբեմն ամանորյա խոստումներ ենք տալիս, նպատակներ ենք դնում մեր առաջ, որոնք ուղղակի այդպես էլ մնում են խոստումներ: Բավական է:Картинки по запросу job goals

Ահա, ներկայացնում ենք մի քանի խելամիտ միջոցներ՝ նպատակներին հասնելու համար:

 

 

1. Նպատակ դիր և ձգտիր հասնել դրանց

Նպատակները դնելուց առաջ համոզվիր, որ այն ունի հետևյալ հատկությունները՝ հստակություն, չափ, ժամանկային սահմանափակում: Օրինակ՝ «Ես ամեն առավոտ կվազեմ, և այն կտևի 20 րոպե, առավոտյան՝ 8-ից 9-ը, երկուշաբթի և չորեքշաբթի, որպեսզի մարտին ինձ ավելի լավ զգամ, և կազմվածքս ավելի լավը լինի:Картинки по запросу job goals

 

2. Հստակ հասկացիր, թե ինչու է այն  քեզ պետք

Որոշ նպատակներ դու ցանականում ես անել, քանի որ դրանք ուղղակի քեզ դուր են եկել: Ցանկանում ես ունենալ արդյունք, բայց չե՞ս ուզում աշխատել դրան հասնելու համար: Իսկ երբ հասկանաս՝ իրոք այն քեզ պետք է, թե ոչ, այդ ժամանակ կսկսես լուրջ աշխատել, որպեսզի հասնես դրանց:

 

3. Պատկերացրու, որ այն արդեն իրականացել է

Որպեսզի նպատակները կամ երազանքներն ավելի հեշտ իրականան, կարելի է ուղղակի պատկերացնել, որ այն իրականացել է:

 

4. Ճիշտ հաշվարկներ կատարիր

Ի՞նչ է փոխվել այս մեկ տարվա ընթացքում: Ի՞նչ տեսք ունես: Ո՞վ է քեզ շրջապատում: Այս հարցերը կօգնեն քեզ հասկանալ, թե ուր կարող ես հասնել:

 

5. Մի շտապիր

Եթե նպատակը շատ մեծ և մասշտաբային է, ապա կարող ես չդիմանալ: Մի շտապիր և փոքր քայլերով առաջ գնա: Եթե նույնիսկ ցանկանում ես գիրք գրել, ապա բավականին ժամանակ է պահանջվում պատրաստվելու համար: Բայց եթե ժամանակը ճիշտ բաժանես, երբեմն ամեն ինչ կհասցնես:Картинки по запросу job goals

 

6. Վստահ եղիր, որ քեզ հավատում է քո ընտանիքը

Եթե կարիք ունես ինչ-որ բան քննարկելու, ապա այն  քննարկիր ընտանիքիդ կամ էլ ընկերներիդ հետ:

 

7. Կարիք կա՞ արդյոք ամեն ամիս նոր նպատակներ դնելու քո առջև

Դե եթե կարծում ես, որ այն կարող եք իրագործել մի ամսվա ընթացքում, ապա ինչո՞ւ չփորձել: Պետք չէ հսկայական, ահռելի նպատակներ լինեն դրանք, կարող եք սկսել փոքր բաներից:

 

8. Առողջություն և գումար

Գումարն ու առողջությունը, ինչպես նաև հարաբերությունները չես կարող պլանավորել: Եթե զգում ես, որ գումարը քեզ չի բավականացնում, ապա պլանավորիր ամսական ծախսերդ:

 

Ժամանակ առ  ժամանակ այցելիր բժշկին: Հետևիր առողջությանդ:

 

Այսպես, թե այնպես կան նպատակներ, որոնք միշտ էլ մնալու են սառույցին գրված: