Ուկրաինայի պատվիրակության անդամը հայտարարել է, որ դեռ վաղ է Պուտինի և Զելենսկու միջև բանակցություններ վարելու համար


Ուկրաինայի պատվիրակության անդամը հայտարարել է, որ դեռ վաղ է Պուտինի և Զելենսկու միջև բանակցություններ վարելու համար
Մարտ 4 23:25 2022

Ռուսաստանի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության անդամ, Գերագույն ռադայում «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան կարծիք է հայտնել, որ դեռ վաղ է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև բանակցություններ վարելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Նրա կարծիքով, պատվիրակություններին նախ անհրաժեշտ է դիրքորոշումներ մշակել քննարկման համար:

Բանակցությունների առաջին փուլը կայացել է փետրվարի 28-ին բելառուսա-ուկրաինական սահմանին՝ Պրիպյատ գետի մոտ։ Զելենսկին, հետևելով բանակցությունների արդյունքներին, ասել է, որ դեռ չի ստացել այն արդյունքը, որն անհրաժեշտ է Ուկրաինային։