Թուրքիան չի փակի օդային տարածքը Ռուսաստանի համար


Թուրքիան չի փակի օդային տարածքը Ռուսաստանի համար
Մարտ 4 22:00 2022

 Թուրքիան չի փակի իր օդային տարածքը Ռուսաստանի համար, հայտարարել է այդ երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ «Անկարան չի փակի օդային տարածքը Ռուսաստանի համար, Թուրքիայի օդային տարածքի բաց լինելը կարևոր է ռազմավարական և հումանիտար տեսանկյունից»,- նախարարի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը։ Թուրքական դիվանագիտության ղեկավարը նաև հավելել է, որ Անկարան շարունակում է շփումները թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ։