Գերմանական Henkel քիմիական արդյունաբերական ընկերությունը (արտադրում է Moment սոսինձ, Persil, Pril, Pemolux լվացող միջոցներ և Fa, Taft, got2b անձնական հիգիենայի միջոցներ) դադարեցնում է բոլոր ներդրումները Ռուսաստանում։ Բացի այդ, դադարեցվում է գովազդի բաշխումը, հովանավորչական գործունեությունը։
Ռուսաստանում գործում է Henkel-ի 11 գործարան, ընդհանուր աշխատակազմը կազմում է մոտ 2,5 հազար մարդ։










