Ուկրաինան և Ռուսաստանը համաձայնել են փակ բանակցություններ վարել


Ուկրաինան և Ռուսաստանը համաձայնել են փակ բանակցություններ վարել
Մարտ 4 19:16 2022

Ըստ ուկրաինական կողմի՝ ռուս-ուկրաինական հետագա բանակցությունները կանցկացվեն փակ դռների հետևում, որպեսզի «գոնե ինչ-որ կերպ տեղից շարժվեն»։ «Մոսկվայի դիրքորոշումը կոշտ է, ինչպես և Կիևինը, ուստի բանակցային գործընթացը բարդ է»-, ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։