Արևմուտքի պատժամիջոցները չեն փոխի Ռուսաստանի դիրքորոշումը. Պեսկով


Արևմուտքի պատժամիջոցները չեն փոխի Ռուսաստանի դիրքորոշումը. Պեսկով
Մարտ 4 18:52 2022

Ռուսաստանի Դաշնության և նրա քաղաքացիների դեմ Արևմուտքի կողմից կիրառված պատժամիջոցները հաջողության շանսեր չունեն, եթե դրանց նպատակը մեր դիրքորոշումը փոխելն է և մեր ծրագրից հրաժարվելը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ցավոք սրտի, նման որոշում է կայացվել, բայց եթե պատժամիջոցները նպատակ ունեն դրդել հասցեատերերին փոխել իրենց դիրքորոշումը, հրաժարվել աջակցել մեր նախագահին, ապա այդ պատժամիջոցները լսելի լինելու հնարավորություն չունեն: Իսկ մնացած ամեն ինչը կարևոր չէ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է  վերաբերում իր դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցներին։

 
 

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը «լիարժեք արգելափակող» պատժամիջոցներ է սահմանում ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի և ռուսաստանցի 7 խոշոր գործարարների դեմ։ Պատժամիջոցների ցանկում են Նիկոլայ Տոկարևը, Բորիս և Արկադի Ռոտենբերգները, Սերգեյ Չեմեզովը, Իգոր Շուվալովը, Եվգենի Պրիգոժինը և Ալիշեր Ուսմանովը։