Նախագահը չի գնա զիջումների, որոնք նսեմացնում են Ուկրաինայի պայքարը. Պոդոլյակ


Նախագահը չի գնա զիջումների, որոնք նսեմացնում են Ուկրաինայի պայքարը. Պոդոլյակ
Մարտ 4 18:46 2022

«Զելենսկին չի գնա զիջումների, որոնք նսեմացնում են Ուկրաինայի պայքարը՝ հանուն տարածքային ամբողջականության, - ասել է Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը:

Ռուսաստանի հետ բանակցություններում Ուկրաինայի դիրքորոշումները պաշտպանում են Կիևի գործընկերները, ասել է Պոդոլյակը։ Նրա խոսքով` Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը բանակցություններում կոշտ է, ինչպես և Ուկրաինայի դիրքորոշումը, ուստի բանակցությունները բարդ են լինելու, բայց դրանք շարունակվելու են։