|
ՆԱՏՕ-ի արտգործնախարարները քննարկել են Ուկրաինայի երկնքով ոչ թռիչքային գոտի սահմանելու հարցը, ինչի մասին Զելենսկին օրեր շարունակ պնդում էր։ Արդյունքում ևս մեկ անգամ որոշվեց, որ ՆԱՏՕ-ի ինքնաթիռները չպետք է թռչեն Ուկրաինայի օդային տարածքով։ Այս մասին այսօր Բրյուսելում ունեցած ելույթի ժամանակ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է. «Մենք այս հակամարտության մաս չենք և պատասխանատու ենք այն բանի համար, որ այն չսրվի և չտարածվի Ուկրաինայի սահմաններից դուրս։ Դա կլինի էլ ավելի կործանարար և վտանգավոր՝ ավելի շատ մարդկային տառապանքներով»: |










