Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը վատ մտադրություններ չունի հարևանների նկատմամբ


Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը վատ մտադրություններ չունի հարևանների նկատմամբ
Մարտ 4 18:00 2022

Ռուսաստանը որևէ վատ մտադրություն չունի հարևան երկրների նկատմամբ, նրա բոլոր գործողությունները բխում են բացառապես իր դեմ ոչ բարեկամական քայլերից։ Այս մասին ուրբաթ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Մարշալ Ռոկոսովսկի» նոր լաստանավի դրոշի բարձրացման արարողությանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։


«Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել՝ մենք ոչ մի վատ մտադրություն չունենք մեր հարևանների նկատմամբ, և ես նրանց խորհուրդ կտամ չսրել իրավիճակը, չմտցնել նաև սահմանափակումներ։ Մենք կատարում ենք մեր բոլոր պարտավորությունները և կշարունակենք կատարել դրանք»,- նշել է ՌԴ ղեկավարը՝ հավելելով, որ իրավիճակի սրման կամ հարևանների հետ հարաբերությունները վատացնելու անհրաժեշտություն չի տեսնում.
« Մեր բոլոր գործողություններն առաջանում են բացառապես Ռուսաստանի դեմ ուղղված ոչ բարեկամական գործողությունների ի պատասխան»,-ասել է նա։

Պուտինը կոչ է արել հարևան երկրներին «մտածել, թե ինչպես կարգավորել հարաբերությունները և նորմալ համագործակցել, նորմալ զարգացնել հարաբերությունները»։