Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը հայտարարել է, որ Եվրոպան պետք է ուժեղացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ գազի և նավթային հատվածների դեմ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Sky News-ին։
Թրասը կոչ է արել նոր սահմանափակումներ մտցնել Մոսկվայի դեմ՝ G7-ի գործընկերների հետ հանդիպելուց և Եվրոպայի խորհրդի արտաքին գործերի խորհրդին մասնակցելուց առաջ. «Մենք կխոսենք նաև պատժամիջոցների մասին, մենք շատ համակարգված ենք եղել պատժամիջոցների հարցում, մենք ամբողջական միասնություն ենք ցուցաբերում, ինչը մեծ բացասական ազդեցություն է ունենում Ռուսաստանի վրա, բայց մենք պետք է ավելին անենք…»:
Եվրոպացի նախարարը նաև կոչ է արել նվազեցնել ողջ Եվրոպայի կախվածությունը ռուսական գազի մատակարարումներից։










