«Առաջին ընտանիքին հաջողվել է լքել Մարիուպոլը հումանիտար միջանցքով»․ Բասուրին


«Առաջին ընտանիքին հաջողվել է լքել Մարիուպոլը հումանիտար միջանցքով»․ Բասուրին
Մարտ 4 15:44 2022

ԴԺՀ ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը հայտնել է, որ մի ընտանիք արդեն հումանիտար միջանցքով լքել է Մարիուպոլը, նրանց օգնություն է ցուցաբերվում։
«Ամուսինները երեխայի հետ գնացել են Վինոգրադովո գյուղով, այժմ նրանք Ազովսկում են, նրանց հետ աշխատում են սոցիալական աշխատողներն ու բժիշկները», - ասել է նա «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։