|
Շինարարության և մեքենաշինության համար ծրագրային ապահովման խոշորագույն մատակարար Autodesk-ը որոշել է դադարեցնել աշխատանքը Ռուսաստանում՝ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ֆոնին։ Այս մասին նա հայտնել է իր պաշտոնական կայքում։ «Autodesk-ն անհապաղ դադարեցնում է իր գործունեությունը Ռուսաստանում և շարունակում է լիովին հետևել ներկայումս գործող բոլոր պատժամիջոցներին: Մենք կդիտարկենք լրացուցիչ սահմանափակումներ տարածաշրջանում մեր բիզնեսի համար, եթե պատժամիջոցներն ընդլայնվեն և երբ իրավիճակը զարգանա», - ասվում է ընկերության հայտարարության մեջ: |
Մեքենաշինության խոշորագույն մատակարար Autodesk-ը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում










