Գերմանիայի կանցլեր Օլյաֆ Շոլցը հայտարարել է, որ Արևմուտքը բացում է իր տարածքը Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների համար՝ չնայած նրան, որ պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի դեմ՝ ճնշելու նպատակով։ Այդ մասին, ըստ «Риа новости»-ի, Շոլցը հայտարարել է ZDF հեռւստաալիքին տված հարցազրույցում։
«Դա կարևոր է․ մենք չենք հանձնվում, այլ անընդհատ շարունակում ենք տարբեր միջոցներ ձեռնարկել մի կողմից՝ պատժամիջոցներով, որոնք իրագործում ենք ճնշելու նպատակով, մյուս կողմից էլ դիվանագիության համար բացում ենք մեր տարածքը»,-ասել է Շոլցը։










