Ուկրաինայի արևելքում տեղակայված Զապորոժիեի ատոմակայանում բռնկված հրդեհը հրդեհը մարվել է: Այս մասին,Interfax-ի հաղորդմամբ, Facebook-ում հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը
Ուկրաինայի ԱԻՊԾ-ից հայտնել են, որ զոհեր և վիրավորներ չկան։ Հրդեհը մարվել է ժամը 6:20-ին (Մոսկվայի ժամանակով 7:20-ին):
Ավելի վաղ Զապորոժիեի ԱԷԿ-ի մամուլի ծառայությունը հայտնել էր, ուրբաթ գիշեր հրդեհ է բռնկվել ատոմակայանում։ Այս տեղեկությունը հաստատել էր նաև Զապորոժիեի շրջանի Էներգոդար քաղաքի քաղաքապետ Դմիտրի Օրլովը։










