|
ԱՄՆ ներկայիս վարչակազմը պետք է դասեր քաղի իր նախորդի փորձից և օգտվի լավ գործարք կնքելու հնարավորությունից Վիեննայի բանակցություններից հետո՝ Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկելու և 2015 թվականի միջուկային համաձայնագիրը վերակենդանացնելու նպատակով: Այդ մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին։ «Ակտիվ դիմադրության ռազմավարությունը հանգեցրել է հաղթանակի առավելագույն ճնշման քաղաքականության նկատմամբ, որը ճանաչում է ԱՄՆ ներկայիս վարչակազմը», - Շամխանիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Tasnim գործակալությանը: «Եթե բանակցությունները Վիեննայում չավարտվեն լավ գործարքով, ապա ԱՄՆ ներկայիս վարչակազմը շուտով կգիտակցի իր պարտությունն ու դիվանագիտական մեթոդների կիրառման բաց թողնված հնարավորությունները»,- նշել է նա։ |
Իրանը սպառնացել է, որ միջուկային գործարքի ձախողման դեպքում ԱՄՆ-ի համար հետևանքներ կլինեն










