|
Մոսկվայի դեմ Արևմուտքի նոր պատժամիջոցները կչեղարկվեն, եթե Ռուսաստանը դադարեցնի հատուկ գործողությունն Ուկրաինայում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը։ «Պատժամիջոցները կավարտվեն, եթե Ռուսաստանն «ավարտի այս պատերազմը և օգնի վերականգնել Ուկրաինան, վերականգնի խաղաղությունը և ճանաչի այս երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», ինչպես նաև նրա «գոյության իրավունքը», - ասել է ԱՄՆ արտաքին քաղաքականության վարչության պետի տեղակալը։ Այդ կապակցությամբ նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի ղեկավարությունն այժմ փաստացի «ժխտում է Ուկրաինայի գոյության իրավունքը»։ |
«Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կչեղարկվեն, եթե դադարեցվի ռազմական գործողությունը Ուկրաինայում». Նուլանդ










