Պուտինը ռուսներին ու ուկրաինացիներին մեկ ժողովուրդ է անվանել


Պուտինը ռուսներին ու ուկրաինացիներին մեկ ժողովուրդ է անվանել
Մարտ 3 18:41 2022

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են: Այս մասին հինգշաբթի օրը՝ մարտի 3-ին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։

 

Երկրի ղեկավարի խոսքով՝ ինքը երբեք չի հրաժարվի այս համոզմունքից։

«Չնայած Ուկրաինայի բնակիչներից ոմանց ահաբեկել են, շատերը խաբվել են նացիստական ​​ազգայնական քարոզչությամբ, իսկ ինչ-որ մեկն էլ, իհարկե, գիտակցաբար գնացել է բանդերականների, նացիստական ​​այլ կամակատարների ուղով, ովքեր Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կռվել են Հիտլերի կողքից»,- շեշտել է նա: