ԱՄՆ իշխանություններն անհանգստանում են Զելենսկու անվտանգության համար. Պենտագոն


ԱՄՆ իշխանություններն անհանգստանում են Զելենսկու անվտանգության համար. Պենտագոն
Մարտ 3 22:37 2022

ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պահպանում է վերահսկողությունը երկրի զինված ուժերի նկատմամբ, սակայն անհանգստանում են նրա անվտանգության համար։ Այս մասին հինգշաբթի օրը ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 

 

«Իհարկե, մենք շարունակում ենք անհանգստանալ նրա անվտանգության համար»,- ասել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։

 

 

Նրա խոսքով՝ Զելենսկին «դեռևս վերահսկում է իր ուժերը»։