«Մենք դասեր ենք քաղել». Մոլդովան ևս Եվրոմիությանն անդամակցելու հայտ է ներկայացնում


«Մենք դասեր ենք քաղել». Մոլդովան ևս Եվրոմիությանն անդամակցելու հայտ է ներկայացնում
Մարտ 3 21:30 2022

Մոլդովան Եվրոմիությանն անդամակցելու հայտ է ներկայացնում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է հանրապետության նախագահ Մայա Սանդուն:
Ավելի վաղ Սանդուն կարծիք էր հայտնել, որ հանրապետության եվրոինտեգրումը պետք է արագացնել, երկրի կառավարությունը համակարծիք է այդ հարցում։ «Մենք դասեր ենք քաղել և պատասխանատվություն ենք կրում մեր ապագայի համար։ Հարգելի քաղաքացիներ, եթե որոշ որոշումներ ժամանակ են պահանջում, մյուսները պետք է ընդունվեն արագ և վճռական: Անհրաժեշտ է շտապ գործել, երբ հանգամանքները դա պահանջում են։ Այսօր մենք ստորագրում ենք ԵՄ-ին Մոլդովայի միանալու դիմումը։ Այն ուղղված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ պետության ղեկավարին, որն այսօր նախագահում է ԵՄ խորհուրդը։ Մոլդովան պետք է հստակ եվրոպական ճանապարհ ունենա. մենք գիտենք, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք և պատրաստ ենք գնալու։ Քայլ առ քայլ մենք անցնելու ենք բոլոր փուլերը՝ Մոլդովայի քաղաքացիների համար խաղաղ և բարեկեցիկ ապագա կառուցելու համար»,- ասել է Սանդուն»,- ասել է Սանդուն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵՄ անդամակցության հայտ էին ներկայացրել ուկրաինան ու Վրաստանը: