Կանադան 35% մաքսատուրք է սահմանում Ռուսաստանի և Բելառուսի ապրանքների վրա Ուկրաինայում Մոսկվայի սանձազերծած պատերազմի պատճառով: Փոխվարչապետ Քրիստիա Ֆրիլանդը լրագրողներին հայտնել է, որ դաշնային կառավարությունը չեղարկում է Ռուսաստանի և Բելառուսի՝ առավել բարենպաստ ազգի կարգավիճակը՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) դրույթների համաձայն:
Հյուսիսային Կորեան միակ երկիրն է, որը Կանադայի հետ նման կարգավիճակ չունի:
«Պարզ բառերով սա նշանակում է, որ Ռուսաստանն ու Բելառուսն այլևս չեն ստանա արտոնություններ, հատկապես ցածր մաքսատուրքերի տեսքով, որոնք Կանադան առաջարկում է ԱՀԿ անդամ մյուս երկրներին»:










