Թեյքվոնդոյի միջազգային կոմիտեն արգելել է ռուս և բելառուս մարզիկներին մասնակցել մրցաշարերին


Թեյքվոնդոյի միջազգային կոմիտեն արգելել է ռուս և բելառուս մարզիկներին մասնակցել մրցաշարերին
Մարտ 3 17:48 2022

Թեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիան արգելել է ռուս և բելառուս մարզիկներին մասնակցել միջազգային մրցումների։ Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Որոշումն ընդունվել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով և ուժի մեջ կմնա մինչև հետագա ծանուցումը։