IKEA-ն դադարեցնում է վաճառքները Ռուսաստանում, որտեղ աշխատում է 15 000 ռուսաստանցի


IKEA-ն դադարեցնում է վաճառքները Ռուսաստանում, որտեղ աշխատում է 15 000 ռուսաստանցի
Մարտ 3 17:20 2022

Կահույքի և կենցաղային ապրանքների արտադրող շվեդական IKEA-ն դադարեցնում է վաճառքը Ռուսաստանում և գործունեությունը Բելառուսում, ասվում է ընկերության պաշտոնական հայտարարության մեջ, փոխանցում է Интерфакс-ը: Ընկերությունում ընդգծել են, որ նման քայլի են դիմել ՌԴ-ի՝ Ուկրաինայում հատուկ գործողության պատճառով։

Կահույքի ռուսական շուկան չի նկատի IKEA-ի հեռանալը և արագ կհարմարվի նոր իրողություններին։ Այս մասին Газетa-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի կահույքի և փայտամշակման արդյունաբերության ասոցիացիայի գլխավոր տնօրեն Թիմուր Իրտուգանովը։