Ուկրաինայում հայ խաղաղ բնակիչ է զոհվել


Ուկրաինայում հայ խաղաղ բնակիչ է զոհվել
Մարտ 3 15:23 2022

 Ուկրաինայի հայ համայնքի խաղաղ բնակչության շրջանում առաջին զոհն ունենք՝ հայտնել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

Զոհվածը Խերսոն քաղաքից է, որտեղ ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում։
Զոհված Վահիկ Սողոմոնյանը ազգությամբ հայ է, Ուկրաինայի քաղաքացի։
Ծննդյան թիվը և մյուս մանրամասները ճշտվում են։