«Ողջ գիշեր գնդակոծվել են Խարկով, Իզյում քաղաքները և այլ փոքր բնակավայրերը»


«Ողջ գիշեր գնդակոծվել են Խարկով, Իզյում քաղաքները և այլ փոքր բնակավայրերը»
Մարտ 3 14:08 2022

Խարկովում նույն ծանր իրավիճակը շարունակվում է, երեկ մինչև ուշ գիշեր նույնպես գնդակոծվել է քաղաքը, նաև Խարկովի մարզի Իզյում քաղաքը և այլ փոքր բնակավայրեր: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց Խարկովում Հայաստանի պատվավոր հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը:

Չնայած ողջ գիշեր քաղաքների գնդակոծությանը, Համլետ Հովհաննիսյանը նշեց, որ այս պահին քաղաքում պայթյուններ չեն լսվում:

Նա ընդգծեց, որ բնակչությունն օգտագործում է ամեն հնարավորություն, ժամ առաջ քաղաքը լքելու համար:

 
 

Հիշեցնենք, որ երեկ մեզ հետ զրույցում Համլետ Հովհաննիսյանը նշել էր, որ Խարկովում ծայրահեղ ծանր է իրավիճակը՝ ռմբակոծել են բոլոր բնակելի թաղամասերն ու շենքերը, կենտրոնը, ադմինիստրատիվ կառույցները: Բնակչությունը «պանիկայի» մեջ է: