Ռուս կատուները չեն կարողանա մասնակցել միջազգային ցուցահանդեսներին պատժամիջոցների հետևանքով


Ռուս կատուները չեն կարողանա մասնակցել միջազգային ցուցահանդեսներին պատժամիջոցների հետևանքով
Մարտ 3 12:32 2022

Կատուների միջազգային ֆեդերացիան (FIFe) արգելել է Ռուսաստանից կատուների մասնակցությունը միջազգային ցուցահանդեսներին առնվազն մինչև մայիսի 31-ը, այս մասին РИА Новости գործակալությանը հայտնել են կազմակերպության ռուսաստանյան մասնաճյուղից։

Նշվում է, որ որոշումը կայացվել է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունների ֆոնին։

 

 

Կատուները, որոնք ծնվել են Ռուսաստանում, չեն կարող տեղափոխվել մեկ այլ երկիր և գրանցել FIFe-ի հովանու ներքո թողարկված տոհմային գրքում: