Շվեդիայի ԶՈւ-ն հայտարարել է, որ ռուսական կործանիչները խախտել են երկրի օդային տարածքը


Շվեդիայի ԶՈւ-ն հայտարարել է, որ ռուսական կործանիչները խախտել են երկրի օդային տարածքը
Մարտ 3 01:08 2022

Շվեդիայի զինված ուժերը պնդում են, որ ռուսական չորս կործանիչներ, իբր, մարտի 2-ին խախտել են թագավորության օդային տարածքը։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Շվեդիայի զինված ուժերի կայքում, փոխանցում է ТАСС-ը։

«Ռուսական երկու Սու-27 և երկու Սու-24 խախտել են Շվեդիայի օդային տարածքը Գոթլանդից արևելք։

Շվեդական Jas 39 Gripen կործանիչները բերվել են զգոնության և լուսանկարել միջադեպը։ Խափանումը կարճատև է եղել»,- ասվում է հաղորդագրությունում։