Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի ավելի քան 1500 օբյեկտների


Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի ավելի քան 1500 օբյեկտների
Մարտ 2 22:47 2022

Ռուսական զինված ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքին: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

 

«Ընդհանուր առմամբ գործողության ընթացքում խոցվել է 1533 թիրախ, այդ թվում՝ Ուկրաինայի զինված ուժերի 54 հրամանատարական կետեր և կապի կենտրոններ, 39 Ս-300, «Բուկ Մ-1» և «Օսա», 52 ռադիոլոկացիոն կայան»,- ասվում է հաղորդագրությունում։

 

 

 

Նախարարության տվյալներով՝ ոչնչացվել է նաև 60 ինքնաթիռ և 484 տանկ։