Ռադան Ուկրաինայում ռուսական սեփականության ազգայնացման մասին օրինագիծ է պատրաստում


Ռադան Ուկրաինայում ռուսական սեփականության ազգայնացման մասին օրինագիծ է պատրաստում
Մարտ 2 21:22 2022

Ուկրաինայի Գերագույն ռադայի տնտեսական զարգացման կոմիտեն Ուկրաինայում ռուսական պետական սեփականության ազգայնացման մասին օրինագիծ է մշակում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Անհրաժեշտ է ազգայնացնել ագրեսորի բոլոր ունեցվածքը, օբյեկտները, միջոցներն ու ավանդները (ռադայի որոշմամբ Ռուսաստանը ճանաչվել է «ագրեսոր»․ ՏԱՍՍ-ի խմբ.), որոնք «Ուկրաինայի տարածքում են գտնվում", - ասված է Ուկրաինայի խորհրդարանի Telegram-ալիքում:

Օրինագծի մշակման գործում Ռադայի կոմիտեն համագործակցում է էկոնոմիկայի նախարարության և գործադիր իշխանության այլ մարմինների հետ: