Ուկրաինական պատվիրակությունն արդեն դուրս է եկել Կիեւից եւ ուղեւորվել դեպի բանակցությունների վայր, նրանք տեղ կհասնեն մարտի 3-ի առավոտյան։
Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պատվիրակության ներկայացուցիչ Մեդինսկին՝ նշելով, որ բանակցությունների ընթացքում ի թիվս այլ հարցերի նախատեսվում է քննարկել նաեւ ռազմական գործողությունների դադարեցման հարցը։










