ՌԴ նախագահի ճնշման ներքո Ղրղզստանը և Տաջիկստանը համաձայնել են օգնել նրան․ «Украинская правда»


ՌԴ նախագահի ճնշման ներքո Ղրղզստանը և Տաջիկստանը համաձայնել են օգնել նրան․ «Украинская правда»
Մարտ 2 20:36 2022

Ղազախստանի Ազգային անվտանգության հանձնաժողովի նախկին ղեկավար Ալնուր Մուսաևը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի ճնշմամբ Տաջիկստանը և Ղրղզստանը, իբր, համաձայնել են օգնել նրան՝ Ուկրաինայի դեմ պատերազմում:

Գաղտնի մակարդակում Տաջիկստանը և Ղրղզստանը պատրաստակամություն են հայտնել ռազմական օգնություն ցուցաբերել․ այս մասին գրում է «Украинская правда»-ն։

«Ռազմական սարքավորումները, զինամթերքը Կենտրոնական Ասիայի հանրապետություններից կարտահանվեն Ռուսաստանի Դաշնություն՝ պատերազմի մեջ կիրառելու համար»: