Մխիթարյանը ՄՅՈւ-ում իր առաջին տարվա առթիվ վերհիշել է սիրելի պահերը


Մխիթարյանը ՄՅՈւ-ում իր առաջին տարվա առթիվ վերհիշել է սիրելի պահերը
Հուլիս 6 21:18 2017

Մեկ տարի առաջ այս օրը՝ 2016 թվականի հուլիսի 6-ին, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պայմանագիր կնքեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Այդ առիթով, Հայաստանի հավաքականի ավագը Ֆեյսբուքի իր էջում կիսվել է ՄՅՈւ-ում իր ամենասիրելի պահերով և երկրպագուներին ևս առաջարկել հայտնել իրենց կարծիքը:

Նշենք՝ ավելի վաղ ՄՅՈւ-ի մամուլի քարտուղարությունը ևս գրառում էր կատարել այս առիթով.

«Մեկ տարի առաջ այս օրը մենք դիմավորեցինք Մխիթարյանին Յունայթեդում»,- ասվում էր ՄՅՈւ-ի տարածած հաղորդագրության մեջ: